211652_close_icon
views-count87689 դիտում article-date 21:44 23-09-2016

Արտակարգ դեպք Երևանում. քրեական անցյալով հարուստ «ՄԾ»-ն 1000 դրամով ուզում էր հասնել Սովետաշենի բերդ, սակայն եղբայրը մահամերձ հայտնվեց հիվանդանոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ու անգիտակից վիճակում Բաշինջաղյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին նրբանցք 20 շենքի բնակիչ, 51-ամյա Արայիկ Նահապետյանն է, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Մինչ բժիշկները հիվանդանոցում ձեռնարկում էին անհրաժեշստ բժշկական գործողություններ՝ Ա. Նահապետյանի կյանքը փրկելու ուղղությամբ, Մաշտոցի ոստիկանությունն ու Դ. Մարտիրոսյանի գլխավորած քննչական խումբը պարզել են, որ Ա. Նահապետյանը հիվանդանոց է տեղափոխվել ժողովրդին հայտնի Անաստասավան թաղամասից: Իրավապահները պարզել են նաև, որ մինչ հիվանդանոց տեղափոխվելը Ա. Նահապետյանը իր եղբոր՝ Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արամ Նահապետյանի հետ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոցի խաչմերուկում նստում են Այգեձոր տաքսի ծառայությանը պատկանող BYD մակնիշի ավտոմեքենան, որը շահագործվում է որպես տաքսի և պատվիրում ուղղություն դեպի Անաստասավան: Վարորդին՝ Սարի թաղում ժամանակավոր հիմունքներով բնակվող, 34-ամյա Խաչատուր Գևորգյանին հայտնելով, որ նա պետք է ընդամենը 1000 դրամով իրենց տանի Անաստասավան, որտեղից պետք է վերցնեն «տուլիկ» և այն տանեն Սովետաշենի բանտ՝ Արայի տղային, ով, ըստ պատվիրատուների հայտնածի՝ «կյանքով ու ճշտով ապրող տղա է»: Տաքսու վարորդը սակայն ընդիմանում է նրան, ասելով՝ «Սա սերվիզ է, իսկ ինքը չի կարող 1000 դրամով պատվեր կատարել: Դրա համար կա ցուցիչ և ինչքան բռնի՝ թող էդքանն էլ վճարեն»: Դա դուր չի գալիս եղբայրներին և նրանցից մեկը դանակով հարձակվում է վարորդի վրա, հայհոյանքներ տալիս և թքում երեսին: Վարորդը վիճաբանությունից խուսափելու նպատակով մեքենան քշում է, սակայն Արայիկը, կախվում է մեքենայից ու ընթացքում վայր է ընկնում ՝ վնասելով գլուխը: Դա՝ ըստ տաքսու վարորդի պատմածի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արայիկը նախկինում դատապարտված է եղել խարդախության համար, իսկ նրա եղբայր Արամը, ով նույնպես դատապարտված է եղել նախկինում 5 անգամ, թաղամասում հայտնի է «ՄԾ» մականվամբ: Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և չի բացառվում, որ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: [b]«ՄԾ» մականվամբ, 43-ամյա Արամ Նահապետյան [/b] [img]/ups/images/057705700147465280532886.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր