211652_close_icon
views-count91824 դիտում article-date 17:00 18-01-2019

Ոստիկանական դիմակավորված հատուկ օպերացիա Վանաձորում. այն կրել է «Հին տոմարով ձեր Նոր տարին շնորհավոր» անվանումը. բերման են ենթարկվել 10-ից ավելի քրեական անցյալով հարուստ անձինք, հայտնաբերվել է հրազեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, հատուկ նշանակության վարչության և ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները հերթական օպերացիան են իրականացրել Վանաձորում: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորված ոստիկանների թիրախում քրեական հեղինակություններն են եղել և նրանց իրականացրած գործողությունների արդյունքում քրեական անցյալով հարուստ 10-ից ավելի քաղաքացիներ են բերման ենթարկվել Վանաձոր քաղաքի ոստիկանության մի քանի բաժիններ: Ըստ տեղեկությունների՝ հայտնաբերվել է նաև հրազեն: Ոստիկանական օպերացիան ղեկավարել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը և ոստիկանության Լոռու մարզյաին վարչության պետ Արամ Ղազարյանը: Օպերացիան կրել է հատկանշական անուն՝ «Հին տոմարով ձեր Նոր տարին շնորհավոր»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր