211652_close_icon
views-count50710 դիտում article-date 17:00 15-06-2016

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց քրեական անցյալով հարուստ, հայտնի «Ալավերդյանցի Կոկոի» մասնակցությամբ դատական նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունիսի 15-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է տեղի ունենար քրեական անցյալով հարուստ, հայտնի «Ալավերդյանցի Կոկոի» մասնակցությամբ դատական առաջին նիստը: Ալավերդյանցի ընկերները և խմբի անդամները կասկածվում են 2015 հուլիսի 9-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում խոշոր չափի ավազակային հարձակում կատարելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կսկսվեր դատական նիստը, Կոկոի և խմբի անդամների համար դատարան այցելած նրանց ընկերներից, բարեկամներից ու համակիրներից մի քանի հոգի փորձում էին իրենց կամքը թելադրել դատական կարգադրիչներին, թե իբրև իրենք են որոշողն ու թելադրողը: Մի քանիսն անգամ հայտնի «Խաթաբալա» ֆիլմի «լաչառ կնանոնց» նման փորձում էին այդ կերպ ազդել կարգադրիչների վրա` խաթարելով դատարանի բնականոն աշխատանքը: Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, իսկ ժողովուրդը երբեք չի սխալվում` նրանց «մուրազը փորը մնաց», քանի որ դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, դատական ստորաբաժանման կարգադրիչները, ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը և դատավոր Մնացական Մարտիրոսյանը օրենքի տառն ու բառը պահելով` կարողացան զսպաշապիկ հանդիսանալ նրանց նկատմամբ, որից հետո սկսվեց դատական նիստը: Նիստը հետաձգվեց ամբաստանյալներից մեկի և փաստաբանի հարգելի բացակայության պատճառով: Այն նշանակվեց հուլիսի 1-ին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատարանի ներսում մի քանի «սուտի լավ տղեք» փորձել էին խոչընդոտել լրագրողների աշխատանքը, սակայն դատական կարգադրիչների միջամտության շնորհիվ աշխատանքը խոչընդոտող առյուծ տղերքը դարձան Սասնա էպոսի «Ցռան Վերգոն»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/10/59247/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հուլիսի 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները հայտնաբերել էին հուլիսի 9-ին, Երևանի Կենտրոն վարչական տարածքում խոշոր չափի ավազակային հարձակում կատարած անձանց: Նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Սարյան և Պուշկին փողոցների խաչմերուկում 3 հոգի հարձակվել էին Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 32-ամյա Արեգ Ջրբաշյանի վրա, ծեծի ենթարկել նրան, այնուհետ հափշտակել նրա պայուսակը, որի մեջ եղել էր 38,000 ԱՄՆ դոլար, որից հետո Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել էին փախուստի: Ա. Ջրբաշյանը աջ և ձախ ձեռքերի կոտրվածքներ, աջ աչքի շրջանում արյունազեղում ախտորոշմամբ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր մեկնել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր