211652_close_icon
views-count3156 դիտում article-date 17:38 23-09-2016

«Սպորտինգի» ֆուտբոլիստը քնած ժամանակ վնասել է հետույքը

Խիխոնի «Սպորտինգի» պաշտպան Դուգլաս Պերեյրան, որը վարձակալվել է «Բարսելոնայից», կատալոնացիների հետ հանդիպումից առաջ զարմանալի վնասվածք է ստացել: Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Սելտայի» հետ հանդիպումից (1:2) հետո վերադառնալիս 26-ամյա ֆուտբոլիստը ավտոբուսում քնել է և քնած ժամանակ վնասել հետույքի մկանը: Սպասվում է, որ Դուգլասը այնուամենայնիվ կհասցնի ժամանակին ապաքինվել և մասնակցել «Բարսելոնայի» հետ խաղին, որը կայանալու է սեպտեմբերի 24-ին:

Նմանատիպ նյութեր