211652_close_icon
views-count2193 դիտում article-date 23:06 30-08-2021

Ուեյն Ռունի․ «Մանչեսթեր Յունայթեդը» չէր կարող թույլ տար Ռոնալդուի տեղափոխությունը «Սիթի»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին, որն այժմ «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչն է, մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձն անգլիական ակումբ, հայտնում է Armsport.am-ը:

«Կրիշտիանուն առաջվա պես հանդիսանում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Նա տիտղոսներ է նվաճել բոլոր այն թիմերի հետ, որոնց կազմում հանդես է եկել։ Ռոնալդուն դեռ ցանկանում է լինել լավագույնը։ Ես վստահ եմ, որ նա այս մրցաշրջանում թիմի վրա ահռելի ազդեցություն կունենա։

Ուլե-Գունար Սուլշերը հասկանում է, որ ինքը պետք է արդեն մեծ տիղոսներ նվաճի այն ֆուտբոլիստների հետ, որոնց ակումբը ձեռք է բերել իր օրոք։ Ակումբին տիտղոսներ են անհրաժեշտ, որպեսզի զարգացման ճանապարհին անի հաջորդ քայլը»:

Ուեյնը նաև վստահություն է հայտնել, որ Կրիշտիանուն չէր տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»․

«Մանչեսթեր Յունայթեդը» դա թույլ չէր տա»,- ասել է անգլիացին։

Նմանատիպ նյութեր