12751 դիտում
10:50 23-09-2016
Ռազմական շքերթի կործանիչները ՀՀ-ինը չեն. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ ՄԻԳ-29 կործանիչներով օդաչուները ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն են։ Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Հարցին, թե ինչո՞ւ են ռուսական ռազմաբազայի զինծառայողները «Բուրգ» մարտական շարքով սլացել երկնքում, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե վերջիններս իրենց ծառայությունն են կատարել, և այդտեղ որևէ արտառոց բան չկա։
Հետաքրքրվեցինք շքերթի ժամանակ ցուցադրված ողջ զինատեսակներն արդյոք ՀՀ ԶՈԻ-ի՞ն են պատկանում, Հովհաննիսյանն ասաց, որ ցամաքային տեխնիկան այո, իսկ օդայինը ոչ։ «ՄԻԳ 29 կործանիչները ռուսական ռազմաբազայինն են»,– ասաց ՊՆ խոսնակը։
Մեր հարցին՝ ունե՞նք կործանիչներ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ԶՈԻ-ինը գրոհիչներ են, հայկական կողմը ՍՈԻ-25 գրոհիչներ ունի։ Գրոհիչների քանակը, սակայն, չկարողացանք պարզել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2625 դիտում
00:55 24-01-2014
Թաիլանդում զինվորականները «դոմինոյի Էֆեկտ» են ներկայացրել շքերթի ժամանակ. տեսանյութ
1191 դիտում
16:40 15-12-2014
«ՀԱՄԱՍ»-ը շքերթի ժամանակ անօդաչու սարք է օդ բարձրացրել. տեսանյութ
5429 դիտում
12:44 26-01-2015
Հնդկաստանում Օբամայի ներկայությամբ շքերթի ժամանակ ցուցադրվել է ռուսական տեխնիկա
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»