«ՀԱՄԱՍ»-ը շքերթի ժամանակ անօդաչու սարք է օդ բարձրացրել. տեսանյութ
                        «ՀԱՄԱՍ» խմբավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ նշվող զինվորական շքերթի ժամանակ «Աբաբիլ» անօդաչու թռչող սարք է երկինք բարձրացել, իսկ Իսրայելն իր կործանիչներն է արագորեն օդ բարձրացրել:
Արդյունքում իսրայելական կործանիչները վայր չեն գցել «ՀԱՄԱՍ»-ի անօդաչուն: Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են, որ անօդաչուն եղել է իրանական արտադրության:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


