Հնդկաստանում Օբամայի ներկայությամբ շքերթի ժամանակ ցուցադրվել է ռուսական տեխնիկա
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման իր այցի շրջանակներում Նյու-Դելիում Հանրապետության օրվան նվիրված շքերթի ընթացքում հետևել է, թե ինչպես է ցուցադրվում ռուսական արտադրության ռազմական տեխնիկան՝ այդ թվում կործանիչներն ու տանկերը:
Լրատվամիջոցները հայտնել են, որ շքերթը սկսվել է ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքով՝ հիշեցնելով այն մասին, որ Հնդկաստանի զինամթերքի մեծ մասը Ռուսաստանից է:
Այնուհետև ցուցադրվել են ռուսական Т-90 տեսակի տանկեր, ինչպես նաև այլ տեխնիկա՝ հականավատորմային Boeing P-8 ինքնաթիռներ: