211652_close_icon
views-count5876 դիտում article-date 09:59 21-09-2016

Մսի պասաժները մեզ կդարձնեն բուսակեր. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որ կոչված է կանխելու կամայականությունները, ալպիական մանուշակի բզեզի պես երանության գրկում ճոճվում է՝ ամպագոռգոռ հայտարարություններ անելով, թե իր ջանքերի շնորհիվ երկրում սննդի որակի հետ կապված խնդիրներ չկան։ Այն դեպքում, երբ սպառողները, լրագրողներն իրենք են այդ խախտումները հայտնաբերում և սպառողներին զգուշացնում դրա մասին։ ԳՈՒՄ-ի շուկայի հարևանությամբ՝ Խորենացի փողոցում գործող մսի պասաժներում վիճակն այս ամենի ապացույցն է։ Այդ մսի վաճառքի հատվածն առաջին տարին չէ, որ գոյություն ունի, և այնտեղ հակասանիտարական և հակահիգիենիկ պայմաններում իրացվող մսի վտանգավորության մասին բազմիցս է գրվել ու արծարծվել։ Այստեղ պարբերաբար ստուգումներ են անցկացվել պետական կառույցների կողմից, հսկիչ մարմինները հանդես են եկել կտրուկ հայտարարություններով, բայց որոշ ժամանակ անց ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր