211652_close_icon
views-count3083 դիտում article-date 11:31 21-09-2016

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Սեպտեմբերի 20-ից 21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3000 քմ, Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Շահումյան փողոցում` 10 հա, Կարմիրբանակայինների փողոցում այրվել է 3000 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 5000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արզնուտ թաղամասում` 450 քմ, Կապս գյուղում՝ 5000 քմ, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ 2000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր