211652_close_icon
views-count73314 դիտում article-date 13:30 20-09-2016

Կրակոցներ՝ Գյումրի քաղաքում. «Պալիգոններ» թաղամասից հրազենային վնասվածքով մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել քաղաքապետի թեկնածուի 26-ամյա որդին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրիի բժշկական կենտրոն է հրազենային վնասվածքով տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Արշակ Գրիգորյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդին է։ Նա բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած վիճակում։ Այս պահին բժշկական կենտրոն են ժամանում ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Գյումրիի, Մուշի, Կումայրիի բաժինների օպերատիվ խմբերն ու Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վ. Գրիգորյանի մահացած տղային՝ Արշակին, ով բնակվում էր Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան 1-ին թաղամասի 44Ա տանը, գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխել Գյումրիում հայտնի «Պալիգոններ» թաղամասից։ Շ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը 3 վարկածների ուղղությամբ են աշխատում. կամ տեղի ունեցածը սպանություն է, կամ դժբախտ պատահար, կամ ինքնասպանություն։ Այս բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն դիակի դատաբժշկական փորձաքննության և այլ փորձաքննությունների պատասխաները հայտնի լինելուց հետո։ Հայտնաբերվել է նաև հրազեն, ինչի համար էլ քննիչի որոշմամբ նույնպես նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ հետքաբանական, մատնադրոշմային, դատաձգաբանական։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութերը՝ [url=http://tsayg.am/mainpage/17542-usns-inslsl.html]Tsayg.am-[/url]ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր