«Շեֆիլդի» 24-ամյա ֆուտբոլիստը որոշել է ավարտել կարիերան` կրոնին նվիրվելու համար
«Շեֆիլդ Ուենսդեյի» երիտասարդ պաշտպան Ժերեմի Էլանը որոշել է 24 տարեկանում ավարտել կարիերան: Ֆրանսիացի ֆուտբոլիստը որոշել է հետագա կյանքը կապել Իսլամի հետ:
Մոտ ժամանակներս նա մտադիր է մեկնել Սաուդյան Արաբիա, որպեսզի իսլամ ուսումնասիրի: Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է 2017թ. ամռանը եւ «Շեֆիլդը» շարունակում է նրա հետ բանակցություններ վարել ստեղծված իրավիճակի առթիվ:
Էլանը 2011-13 թվականներին հանդիսանում էր «Մանչեսթեր Սիթիի» խաղացող: Նա նաեւ 3 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում: