Աբիդալը որոշել է ավարտել կարիերան
Հանրահայտ ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբդիալը, ով ներկայումս հանդես է գալիս հուանկան «Օլիմպիակոս» ակումբի կազմում, այս տարվա վերջում կավարտի ֆուտբոլիստի կարիերան: Այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը:
Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպանը իր կարիերայի ընթացքում 67 խաղ է անցկացրել ազգային հավաքականի մարզաշապիկով, ինչպես նաև հանդես է եկել «Լիլ», «Լիոն», «Բարսելոնա» և «Մոնակո» ակումբների կազմերում:
Հիշեցնենք, որ 2012 թվականին Աբիդալի մոտ հայտնաբերված քաղցկեղի պատճառով՝ նրա մոտ կատարվել էր լյարդի փոխպատվաստում: Դրա հետևանքով ֆուտբոլիստը բաց թողեց մոտ մեկ տարի: