Արցախի նախագահը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Հայ Դատի Ավստրալիայի ներկայացուցիչ Գրիգոր Սողոմոնյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայ Դատի Ավստրալիայի ներկայացուցիչ Գրիգոր Սողոմոնյանին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ միջազգային ատյաններում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Հայ Դատի գործունեությունն այս ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ կառույցի հետ սերտ համագործակցությունն այսուհետ եւս կպահպանվի:
Արցախի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ եւ ԼՂՀ անկախության ճանաչման գործում ունեցած ավանդի համար Բակո Սահակյանը Գրիգոր Սողոմոնյանին է հանձնել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբին շնորհված <<Երախտագիտություն>> մեդալ:
[img]/ups/images/0833002001474281938688782.jpg[/img]