1810 դիտում
16:09 19-09-2016
Ռուսաստանը օնլայն-մոնիթորինգային կետեր է բացել Սիրիայում
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հավելյալ օնլայն-մոնիթորինգի կետեր է բացել Սիրիայի տարբեր հատվածներում, որպեսզի հետևի հրադադարի ռեժիմի պահպանմանը, հաղորդում է Ria Novosti-ն։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՌԴ ՊՆ-ն ավելացրել է Հալեպում ու նրա մերձակայքում շուրջօրյա հեռարձակումը։ Հավելյալ կետեր են տեղակայվել նաև Ջեբել-Զարզուրում, Էլ-Խալիդիայում, Հայ-էլ-Անսարում և «Էն-Նայրաբ» օդանավակայանի շրջանում։ Նոր մոնիթորինգային կետերի տեղակայման աշխատանքները շարունակվելու են։
Հիշեցնենք, որ Սիրիայի ողջ տարածքում սեպտեմբերի 12-ին, տեղի ժամանակով ժամը 00;00-ից ուժի մեջ է մտել հրադադարի պահպանման ռեժիմը, որը սահմանվել է Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։
Նմանատիպ նյութեր
4716 դիտում
11:35 07-10-2017
Ռուսական օդուժը Սիրիայում ԻՊ հրամանատարական կետեր է ոչնչացրել. սպանվել է 80 ահաբեկիչ
1819 դիտում
10:38 14-05-2014
Առաջարկում են ավտոշուկաներում մաքսային և ՃՈ կետեր բացել․ Առավոտ
Այս բաժնից
1123 դիտում
22:53 08-02-2025
Թրամփը մտադիր չէ արքայազն Հարիին ԱՄՆ-ից «դուրս շպրտել». New York Post
1075 դիտում
22:31 08-02-2025
Կոնգրեսականներն ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել հասնել Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը
1243 դիտում
21:33 08-02-2025
Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է