Առաջարկում են ավտոշուկաներում մաքսային և ՃՈ կետեր բացել․ Առավոտ
«Հայաստանում ավտոմեքենաների առքուվաճառքը աշխուժացնելու համար խնդրում ենք աջակցել կառավարության որոշմամբ թույլատրել Երևանի գործող ավտոշուկաներում տեղակայել մաքսային և ճանապարհային ոստիկանության գրասենյակներ, որի շնորհիվ ՀՀ ներմուծված մեքենաները հնարավորություն կստանան միանգամից մտնել ավտոշուկա, որը արդեն գտնվում է մաքսային ոեժիմի տակ, և մաքսազերծումը հնարավոր կլինի կատարել հենց վաճառքի պահին»,- վարչապետ Հովիկ Աբրահամյանին այսպիսի առաջարկով է դիմում «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Դոստուրյանը: Ըստ նրա՝ այսպիսով գործարարը մինչև վաճառքի պահը ստիպված չի լինի մաքսազերծել մեքենան և ՃՈ-ում միանգամից կգրանցի գնորդի վրա՝ նախկինում երկու անգամ գրանցելու փոխարեն. «Ոչ մի օրենսդրական փոփոխության կարիք չկա, գործող բոլոր օրենքները թույլ են տալիս կառավարությանն այդպիսի որոշում կայացնել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։