211652_close_icon

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովում Ադրբեջանի հարցով լսումներ կանցկացվեն

views-count1326 դիտում article-date 14:55 20-08-2014
Սեպտեմբերի 3-ին Փարիզում անցկացվելու է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգային հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը, նիստին մասնակցելու են նաև ներկայացուցիչներ, քանի որ լսումներ են լինելու Ադրբեջանի հարցով: Ելույթով հանդես կգան համազեկուցողներ Ջոզեֆ Դեբոնո Գրեխը և Պեդրո Ագրամունտը: Քննարկվելու են տեղեկությունները, որոնք ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողները հավաքել են մայիսի 19-21-ը Բաքու կատարած այցի ժամանակ:

Նմանատիպ նյութեր