Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդի» սև օրերը շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» անհաջողությունների շարքը էլ ավելի երկարեց: Անգլիայի առաջնության 5-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի թիմը արտագնա խաղում 1:3 հաշվով պարտվեց «Ուոթֆորդին»: Սա «Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ անընդմեջ պարտությունն էր:
Իտալացի Վալտեր Մացարիի թիմը հիանալի հանդիպում անցկացրեց և չլիներ մանկունյանցիների դարպասապահ Դավիդ Դե Խեայի փայլուն խաղը, հաշիվը կարող էր ջախջախիչ լինել:
Մանկունյանցիները հերթական անգամ չափազանց դժգույն և անատամ խաղ ցուցադրեցին: Մոուրինյոյի գլխին արդեն սև ամպեր են հավաքվում: Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի բաց էր թողնում խաղը:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Ուոթֆորդը» 7 միավորով 9-րդ ն է:
[b]Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր
[/b]
«Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:1
Էթյեն Կապու, 34, Խուան Սունիգա, 83, Տրոյ Դինի, 90+5, 11մ - Մարկուս Ռեշֆորդ, 62