211652_close_icon
views-count5286 դիտում article-date 20:17 28-02-2016

Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդի» 18-ամյա խաղացողը նորից զարմացրեց աշխարհին` նոկաուտի ենթարկելով «Արսենալին». տեսանյութ

Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» չափազանց դրամատիկ խաղում 3:2 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին»: Ընդամենը 4 օր առաջ աշխարհում ոչ ոք չգիտեր Մարկուս Ռեշֆորդ անուն-ազգանունը: Իսկ այժմ այն բոլորի շուրթերին է: Մանկունյանցիների հիմնական կազմի 11 խաղացողների վնասվածքների պատճառով 18-ամյա Ռեշֆորդը առաջին անգամ խաղաց թիմի կազմում փետրվարի 25-ին` Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում և անմիջապես դուբլի հեղինակ դարձավ: Պարզապես ֆանտաստիկա է, բայց «Արսենալի» հետ խաղի հերոսն էլ Ռեշֆորդը դարձավ, որը խփեց 2 գոլ ու դարձավ գոլային փոխանցման հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդը», թեպետ կազմի հետ կապված ահռելի խնդիրներ ուներ, սակայն կարողացավ հաղթել չեմպիոնության համար պայքարող «Արսենալին»: Լոնդոնյան մյուս ակումբը` «Տոտենհեմը», 2:1 հաշվով հաղթեց «Սուոնսին», վաստակեց 54 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ: «Արսենալը» 51 միավորով 3-րդն է, իսկ «Լեսթերը» 56 միավորով 1-ինն է: [b]Անգլիայի Պրեմիեր-լիգա, 27-րդ տուր [/b] «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»՝ 3:2 Մարկուս Ռեշֆորդ, 29, 32, Անդեր Հերերա, 65 – Դենի Ուելբեկ, 40, Մեսութ Օզիլ, 69 «Տոտենհեմ» - «Սուոնսի»՝ 2:1 Նասեր Շադլի, 70, Դանի Ռոուզ, 77 – Ալբերտո Պալոսկի, 19
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր