42777 դիտում
17:40 18-09-2016
Վստահ ենք՝ բանը չի հասնի ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին դիմելուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք «թուրքավարի» իրենց սև գործն են կատարել Տավուշի մարզում:
Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 01:00-ից 01:20-ն ընկած ժամանակահատվածում ստահակները Բերդավան գյուղի տարածքում միջպետական ավտոճանապարհի աջակողմյան հատվածում, էլեկտրաբաշխիչ կայանի առաջնամասում գտնվող նորակառույց խանութի պատուհանների և դռան ապակիների «ջարդ» են իրականացրել:
Նրանք քարերով կոտրել են ողջ ապակին՝ խանութի սեփականատիրոջը պատճառելով մոտ 1 մլն 500 հազար դրամի նյութական վնաս:
Դեպքի մասին սեփականատերը՝ Բերդավան 5-րդ փողոցի 31-ամյա բնակիչ Ահարոն Բայրամյանը, հայտնել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և տեղի ոստիկանությունը գործը համարել է արված՝ դեպքի վայր ուղարկելով օրվա օպերատիվ խմբի պատասխանատու Գ. Հասրաթյանին:
Բերդավանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մեզ հորդորում են, թե՝ գյուղերը մի լքեք, մնացեք՝ շենացրեք: Մարդը, որ հնարավորություն ունի նույն շինությունը կատարելու արտերկրում, գերադասել է հայրենի օջախում այն կառուցել, և շահագործելուց հետո 10-ից ավելի աշխատատեղ էր բացվելու ու հիմա այսքանից հետո, եթե ոստիկանությունը չբացահայտի կատարողին կամ կատարողներին, ապա էլ ինչ ապահով Հայաստանի մասին է խոսքը:
Հուսով ենք՝ տեղի ոստիկանությունը կբացահայտի հանցագործությունը և վերջակետ կդրվի անպատժելիությանը, իսկ եթե ոչ՝ մնում է դիմենք ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, քանի որ հավատում ենք ՀՀ ոստիկնաապետի խոսքին, երբ ասել է՝ «Չբացահայտվող հանցագործություններ չկան, կան վատ աշխատողներ, իսկ վատ ոստիկանին կհանի համազգեստի միջից»:
Գ Շամշյանի տեղեկություններով՝ խանութի սեփականատեր Ա. Բայրամյանը մասնագիտությամբ հաշվապահ է:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18238 դիտում
09:42 21-10-2015
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը անձնագրային և վիզաների վարչության նոր պետ է նշանակել