Բրազիլիայում փոքր շարժիչով ինքնաթիռ է ընկել. կա 4 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ 16+
Բրազիլիայի Նովու Պրոգրեսու նահանգում փոքր շարժիչով ինքնաթիռ է ընկել: Այս մասին հայտնում է LiveLeak-ը:
Ինքնաթիռը հարվածից մի քանի մասի է բաժանվել:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ կա 4 զոհ, ևս 3-ը մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են:
Ինքնաթիռում գտնվող ուղևորներին և օդաչուին առաջինը օգնության են հասել բնակիչները, ում թաղամասում ընկել է ինքնաթիռը:
Նշվում է, որ նման տեսակի ինքնաթիռը նախատեսված է օդաչուի և 3 ուղևորի համար, սակայն ինքնաթիռում գտնվել է 7 հոգի:
Վթարի պատճառները պարզվում են: