Ղրիմում «Սեսնա» մակնիշի փոքր շարժիչով մասնավոր ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Интерфакс-ը` հղում կատարելով տարածաշրջանի արտակարգ ծառայության աղբյուրներին:
Ըստ նախնական տեղեկությունների` ինքնաթիռը օդ է բարձրացել Կոկտեբելի մոտակա տարածքից, սակայն թռիչքի ժամանակ չնախատեսված իրավիճակ է ստեղծվել և օդանավը կտրուկ անկում է ապրել` բախվելով գետնին:
Զոհվել են օդանավում գտնվող բոլոր 4 ուղևորները: