ՌԴ Պյատիգորսկ քաղաքում փոքր շարժիչով ինքնաթիռ է վթարվել, ինչի հետևանքով կա 4 զոհ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր` դեկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 11:45-ին:
Այս պահին տեղում աշխատում են իրավապահերը և օպերատիվ ծառայությունները: Վթարի պատճառների և մահացածների ճշգրիտ թվի մասին տեղեկություններ դեռևս չկան: