Անգլիա. «Մանչեսթեր Սիթին» առաջին պարտությունը կրեց Գվարդիոլայի օրոք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնում, որտեղ «Տոտենհեմը» ընդունել էր առաջատարին:
Մաուրիսիո Պոչետինոյի թիմը փայլուն հանդիպում անցկացրեց և խաղային ու տակտիկական բոլոր առումներով գերազանցեց «Մանչեսթեր Սիթիին»:
«Տոտենհեմը» հաղթանակի հիմնական գործն արեց 1-ին խաղակեսում: Նախ, հաշիվը 9-րդ րոպեին ինքնագոլի արդյունքում բացեց հյուրերի պաշտպան Կոլարով, իսկ 37-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայից հետո կրկնապատկեց Դելե Ալին:
2-րդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» ուներ հաշիվը կրճատելու հնարավորություններ, սական ամեն անգամ գերազանց էր իրեն դրսևորում «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը: Ընդ որում, «Տոտենհեմը» կարող էր խոշոր հաշվով հաղթել, սակայն Լամելան չկարողացավ իրացնել 11մ. հարվածը:
[b]Անգլիայի Պրեմիեր Լիգա, 7-րդ տուր
[/b]
«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:0
Կոլարով, 9 (ինքնագոլ), Դելե Ալիա, 37