211652_close_icon
views-count3869 դիտում article-date 20:00 17-09-2016

Ահազանգով մեկնած ոստիկանները նռնակ և փամփուշտներ հայտնաբերեցին

Ոստիկանության Մարտունու բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մարտունի քաղաքից լճի ափ իջնող ճանապարհի ձախակողմյան անտառում գտնվող աղբարկղի մեջ նռնակ և փամփուշտներ է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ, 5.6 մմ տրամաչափի՝ 32, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 109 փամփուշտ և նռնակի 3 պայթուցիչ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նմանատիպ նյութեր