211652_close_icon
views-count1339 դիտում article-date 14:15 16-01-2015

Ահազանգով մեկնած ոստիկանները հրացան, վառոդ և փամփուշտներ հայտնաբերեցին

Մի քաղաքացուց ոստիկանության Արագածի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Լեռնապար գյուղի շինություններից մեկի մոտ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը Լեռնապար գյուղի խաչմերուկում գտնվող շինության հետնամասում հայտնաբերել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի որսորդական հրացան, 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և 522 գ վառոդ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր