211652_close_icon
views-count1181 դիտում article-date 11:48 03-05-2016

Ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերեցին 1.927 փամփուշտ, 3 նռնակ, ինքնաձիգի փամփշտակալ և փամփուշտների համար նախատեսված շղթա

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 16 շենքի աղբամանների մոտ ռազմամթերք է թողել: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են տարբեր տրամաչափի 1.927 փամփուշտ, «Չերյոմուխա 10» տիպի 3 նռնակ, ինքնաձիգի փամփշտակալ և փամփուշտների համար նախատեսված շղթա: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր