211652_close_icon
views-count1914 դիտում article-date 15:53 17-09-2016

Սիրիայի հարցով համաձայնագրի հրապարակումը ցույց կտա, թե ով ինչ չի կատարում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզաբանել է, թե ինչու ամերիկյան իշխանությունները չեն հրապարակում Սիրիայի հարցով համաձայնագիրը, հաղորդում է Ria Novosti-ն։ «Կարծես թե, չեն ցանկանում հրապարակել, որովհետև և համաշխարհային հանրության, և ամերիկացիների ու ռուսների համար պարզ կդառնա, թե իրականում կողմը որ մեկը չի կատարում իր պարտավորությունները»,-ասել է ՌԴ նախագահը։ Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ն դեռևս չի կարողանում տարբերել ահաբեկիչներին ընդդիմության առողջ մասից՝ հավելելով, որ Մոսկվան չի հրապարակի համաձայնագիրը, մինչև չստանա ամերիկյան կողմի համաձայնությունը։

Նմանատիպ նյութեր