211652_close_icon
views-count4219 դիտում article-date 14:25 17-09-2016

Պուտինը կարող է նոյեմբերին հրաժեշտի հանդիպում անցկացնել Օբամայի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ վերջին հանդիպումն ունենալ նոյեմբերին Պերուում անցկացվելիք Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է Interfax-ը։ «Պահմանավորվածությունները վերջնական են դառնում այն ժամանակ, երբ պատվիրակությունները հասնում են հանդիպման վայր։ Տեղի է ունենում անձնական հանդիպում նախագահների միջև, եթե, իհարկե, կա կողմերի ցանկությունը«,-նշել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ Օբաման ներկա կգտնվի գագաթնաժողովին հիմնականում, որպեսզի հրաժեշտի հանդիպում ունենա համաշխարհային առաջնորդների հետ։

Նմանատիպ նյութեր