Արթուր Աբրահամը նոյեմբերին կարող է ռևանշի գոտեմարտ անցկացնել Մարտին Մյուրեի հետ
WBO վարկածով բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կարող է ռևանշի գոտեմարտ անցկացնել բրիտանացի Մարտին Մյուրեի հետ:
Նախատեսվում է, որ այս մենամարտը կկայանա նոյեմբերի 12-ին` Մոնտե-Կարլոյում, հայտնում է գերմանական Bild-ը: Հաղթողը իրավունք կստանա այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ գոտեմարտ անցկացնել` տիտղոսի համար:
Նշենք, որ Աբրահամի և Մյուրեի միջև առաջին գոտեմարտը կայացել է 2015թ. նոյեմբերին և ավարտվել Արթուրի հաղթանակով: