211652_close_icon
views-count2760 դիտում article-date 12:05 26-10-2016

Թրամփը կոչ է արել հետաքննություն անցկացնել Օբամայի դեմ

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Reuters-ին տված հարցազրույցում առաջարկել է հետաքննություն սկսել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դեմ՝ նախագահի դեմոկրատ թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ անձնական նամակագրության գործով։ «Ահա թե ինչու է նա (Օբաման) այդպես հանդես գալիս Քինթոնի համար և իմացել է, որ նա իր անձնական էլեկտրոնային հասցեն է օգտագործել։ Այդ իսկ պատճառով հարկավոր է հետաքննություն սկսել նրա դեմ»,-ասել է Թրամփը։ Գործակալությունը հավելում է, որ Սպիտակ Տունը դեռևս չի արձագանքել Թրամփի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ սկանդալային բացահայտումներով հատնի WikiLeaks կազմակերպությոնը վերջերս հրապարակել էր Քլինթոնի անձնական էլհասցեից նոր նամակներ, որոնք վերաբերում էին խոշոր բիզնեսի ներկայացուցիչների առաջ իր փակ ելույթներին։ Ըստ փաստաթղթերի՝ նա մեծ գումարներ է «նվեր ստացել»։

Նմանատիպ նյութեր