Պեսկովը չի բացառել, որ Պուտինը Պերուում կարող է հանդիպում անցկացնել Օբամայի հետ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպում չի նախատեսել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, սակայն նրանք կարող են հանդիպել Պերուում կայանալիք Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է Tass-ը։
Պեսկովի խոսքով, եթե Պուտինը և Օբաման նույն միջոցառմանը հայտնվեն, ապա այսպես թե այնպես չի կարելի բացառել, որ նրանք կշփվեն։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտինը կարող է վերջին անգամ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ՝ կապված վերջինիս նախագահական լիազորությունների ավարտի հետ։