ԱՄՆ-ն թաքցնում է Սիրիայի հարցով ՌԴ-ի հետ պայմանավորվածությունը՝ ի շահ «չափավոր» ընդդիմության. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում կարծքի է հայտնել, որ Վաշինգտոնը չի մտածում սիրիացի խաղաղ բնակիչների անվտանգության մասին, երբ հրաժարվում է հրապարակել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով ձեռք բերված հրադադարի մասին համաձայնության մանրամասները, հաղորդում է gazeta.ru-ն։
«Անվտանգության նկատառումներ՝ ո՞մ անվտանգության նկատառումները։ Սիրիական բանակի՞, իհարկե, ո՛չ։ Ասադիո ւ նրա կառավարությա՞ն, առավել ևս։ Այդ փաստաթղթերը հենց ուղղված են նրանց անվտանգությանը, իսկ դրանց հրապարակումը կդառնա երաշխիք«.-գրել է նա։
Վերջինի խոսքով՝ ԱՄՆ-ն թաքցնում է այդ փաստաթղթերը՝ ի շահ «չափավոր» ընդդիմության, ինչպես նաև այն զինված պմբավորումների, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, դեռևս ահաբեկչական չեն կարող կոչվել։