2092 դիտում
11:54 02-01-2021
Մհեր Հակոբյան. Ունենք մի իրավիճակ, երբ կա անհատի շահ և կա պետության շահ
Քաղաքագետ Մհեր Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջին պատերազմը մեր հասարակության անդամների զգալի մասին լիովին անակնկալ կերպով կանգնեցրեց գոյաբանական-փիլիսոփայական մի բարդ խնդրի առաջ, որն իր կարճ տեսքով կարող է տեղավորվել երեք բառի մեջ, ՄԱ՞ՐԴ, ԹԵ՞ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Սոցիոլոգները կամ այն մասնագիտություններն իրապես ուսումնասիրողները, որոնք ուսումնասիրում են մարդկային մեծ խմբերի վարքագիծը, օրինակ՝ պատմաբանները և փիլիսոփաները, այս հարցի պատասխանի վրա վաղուց են մտածում, սակայն մեր հասարակության «սովորական» անդամների առջև ուշագրավ այս խնդիրը իր ողջ հասակով հառնեց հենց վերջերս:
Առավել առօրեական մակարդակում խնդիրն իր տեսքը ստացավ ավելի կենցաղային մի ձևով, որը շրջանառության մեջ դրեց ՀՀ գործող իշխանությունն ի դեմս այն թեզի, թե. «ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՆԳՆԵՑՐԻՆՔ, ՔԱՆԻ ՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԵՐ ՓՐԿԵՑԻՆՔ»: Որոշակիորեն պարզունակ այս թեզը, սակայն, իր հերթին շատ ճշգրտորեն խաղաց ճակատում զինվոր ունեցող անձանց հոգեկան նուրբ լարերի վրա և արդյունքում առաջ եկավ արդեն էլ ավելի պարզունակացված արձագանքը, թե. «ՈՎ ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՈՒԶՈՒՄ, ՆԱ ՈՒԶՈՒՄ ԷՐ «ՄԱՏԱՂ ԱՆԵԼ» ՄԵՐ ՄԱՏՂԱՇ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»: Մարդկայնորեն պարզ է և գուցե հասկանալի, բայց…: Հենց այդ «բայց»-ն է, սակայն, որ ստիպում է այնուհանդերձ մտածել…: Այս առումով կարծում եմ, որ նման կերպ մտածող մարդիկ միանգամից միանգամից մի քանի տրամաբանական սխալներ են անում և այս, դիրքորոշումը, մարդկայնորեն ինչքան էլ հասկանալի, արդյունքում հասարակագետի կողմից չի կարող ընդունելի լինել:
Այսպես, ամենից առաջ նշենք, որ, եթե պատերազմը այնուհանդերձ շարունակվեր, ԱՊԱ ԴԵՌ ՀԱՐՑ Է, այս թեզի կողմնակցի մոտիկը կզոհվե՞ր, կհաշմվե՞ր, կգերվե՞ր, թե՞ այնուհանդերձ անփորձանք, փառքով ու հաղթնակած հետ կգար:
Հետո, եթե ընդունենք, որ, Աստված չանի, այս թեզի կողմնակցի մոտիկը ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ զոհվեր, հաշմվեր կամ գերվեր, սակայն պատերազմում դրական արդյունք արձանագրվեր, ապա կորուստ կրած նույն այդ մարդու տեսակետից՝ ԱՆՀԱՏ ՄԱՐԴՈՒ ՏԵՍԱԿԵՏԻՑ, ԱՅՈ, ողբերգություն կլիներ, բայց ազգն ու ազգային շահը՝ պետությունը, կշահեին: Այս պարագայում, փաստորեն, անհատ մարդը շահեց, սակայն մեր պետութունն և ազգը կորուստ կրեց, տուժվեց՝ մենք տարածքներ կորցրինք ու մեր անվտանգությունը ամենալայն իմաստով դրվեց հարցականի տակ:
Եվ վերջում՝ դա դեռ հարց է, թե նման թեզի կողմնակցի մոտիկը, որը կարծես թե իրոք փրկվեց, արդյունքում ապագայում ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ ԴԵՌ ՉԻ ԶՈՀՎԻ, ՀԱՇՄՎԻ ԿԱՄ ԳԵՐՎԻ: Աստված չանի, իհարկե, որ նման բան լինի, սակայն արդյունքում նման բանի հավանականությունն այժմ ավելի մեծ է, քանի որ արդյունքում մենք այժմ ԱՎԵԼԻ ՎԱՏ վիճակում հայտնվեցինք, քան մինչ պատերազմն էր:
Եվ այսպես, արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ կա անհատի շահ և կա պետության շահ: Այս երկու շահերը հաճախ կարող են չհամընկնել: Անհատի շահն ասում է, օրինակ՝ ցրենք բանակը և բոլորը ողջ կմնան: Պետության շահի համար, սակայն, դա ուղղակի կործանարար է: Արդյունքում ահա այժմ, երբ որևէ մեկը ինձ նման մտածող մարդուն իբր ճնշելու համար խաղում է մարդկանց զգացումների վրա և շեշտադրում, թե ես, մտածելով այսպես, «գազան եմ», իսկ վերջում էլ անձնավորում է, թե ես իր մտերիմի մահը, վիրավորվելը կամ գերությունն եմ ցանկանում և «անսիրտ եմ», ապա արդյունքում կասեմ.
Հարգելիս, ես անսիրտ չեմ և ոչ էլ գազան եմ: Ավելին, իմ այն ծանր հոգեվիճակը, որ մեջ ես այժմ գտնվում եմ, հենց լավագույն իսկ կերպով վկայում է այն մասին, որ ես… սիրտ ունեմ և հենց իսկը շատ ծանր եմ տանում և մարդկային, և պետական ու ազգային այն ծանր արդյունքը, որն ուննեք, ուղղակի, բարեկամներս, կրկնեմ, ԿԱ ԱՆՀԱՏԻ ՇԱՀ ԵՎ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀ:
Անձը, որն ուզում է արդարացնել մեր ունեցած ծանր արդյունքի արմատներում կանգնած մեկին, ուղղակի, որպեսզի նույն այդ մարդուն արդարացնի, անհատի շահն է շեշտադրում, մարդկանց էմոցիոնալ մակարդակում մանիպուլացնում է, իսկ ճակատում մոտիկներ ունեցող մարդիկ էլ, նաև արդեն իրենց անձնական, մարդկայնորեն ընկալելի, սակայն պետական շահի տեսանկյունից անընդունելի շահի ՇԱՀԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ… համաձայնում են իր հետ՝ միացյալ ուժերով ոտնատակ տալով պետական շահը:
Արդյունքում, սակայն, ծաղկել և իրապես բարգավաճել կարող են այն պետությունները, որտեղ անձնական շահը հարմոնիկ կերպով համադրվում է պետական շահի հետ, իսկ առիթի դեպքում էլ անձնական շահը որոշակիորեն ստորադասվում է պետական շահին:
Այդ ուղու վրա՞ ենք մենք հիմա: Դուք ասեք՝ անձամբ ես խիստ կասկածում եմ…»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»