2235 դիտում
09:30 08-07-2016
Ծայրահեղությունների արանքում լայն միջանցք կմնա՝ «չափավոր հանդուրժողականություն-չափավոր ազգայնականություն». «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մի քանի տարի առաջ Իտալիա-Ֆրանսիա սահմանն անցնելիս մեզ լավ զգացինք, որ սահմանը, որպես այդպիսին՝ գոյություն չունի՝ անհրաժեշտ չէ հերթ կանգնել սահմանապահների մոտ, ինչպես որ մենք անում ենք հայ-վրացական սահմանին՝ թեկուզ առանց վիզաների: Բայց պարզվում է, որ մեր հավանած այդ երևույթը եվրոպացիների մի մասին դուր չի գալիս. բացի անգլիացիներից, ԵՄ-ից դուրս գալու տրամադրություններ ունեն նաև հոլանդացիները:
«Որպես ազգային պետություն՝ մենք պետք է ունենանք մեր սեփական սահմանները, մեր սեփական դատարանները,-ասում է Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Լորենս Ստասենը,-և մենք ինքներս պիտի ընդունենք մեր սեփական որոշումները: Մենք չենք ուզում, որ մեր մասին որոշումներն ընդունվեն Բրյուսելում կամ Եվրոպական միությունում»:
Պարզ է, թե ինչի համար են հոլանդացիներն պետք «իրենց սեփական սահմանները»: Որպեսզի ազատ, թափանցիկ, եվրոպական սահմաններով ելումուտ չանեն միգրանտները, փախստականները, հնարավոր է նաև ահաբեկիչները:
Եվրամիությունն, իմ կարծիքով, չի փլուզվի, առավել ևս՝ «Եվրոպայի մայրամուտի» մասին դարեր շարունակ (սկսած առնվազն Հին Հռոմից) շրջանառվող խոսակցությունները երբեք իրականություն չեն դառնա: Ի վերջո, ծայրահեղությունների արանքում կմնա բավականին լայն միջանցք «չափավոր հանդուրժողականություն-չափավոր ազգայնականություն» սահմաններում: Այսինքն՝ եվրոպացիները կգան մի ընդհանուր հայտարարի, որ պետք չէ այլազգիներին և այլադավաններին գլխներին նստեցնել, բայց պետք էլ չէ նրանց բոլորին արտաքսել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
18528 դիտում
14:46 11-10-2018
Վ. Պուտինը Հաբիբ Նուրմագոմեդովին. Ավելի լավ է ծայրահեղությունների չգնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1477 դիտում
10:05 16-09-2020
Գործ ունենք պարզ ծայրահեղությունների հետ՝ իրենց վտանգավոր հետևանքներով․ «Փաստ»
1141 դիտում
09:32 11-11-2023
Ծայրահեղությունների միջակայքում․ «Փաստ»
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»