2211 դիտում
09:41 17-09-2016
Սիմվոլիկ կառավարության ծրագիրը. «168 ժամ»
«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստան ներթափանցած փոփոխությունների ալիքը դեռևս մակընթացություն կամ տեղատվություն չի ապրել։ Հայտնի է միայն, որ այն ներթափանցել է ու առաջիկայում ունենալու է սիմվոլ։
Այլ տեղեկություններ չեն հրապարակվում։ Ինչպես որ դեռևս չի հրապարակվել սիմվոլիկ կառավարության ծրագիրը։ Բայց հրապարակվել, ներկայացվել ու լսվել են նոր կառավարության մասին բոլոր հույսերն ու սպասելիքները, որոնց հեղինակների հետ իռացիոնալության մրցույթում կպարտվեին անգամ Ժյուլ Վեռնը, Մորը, մնացած բոլոր սյուրռեալիստները։ Բայց կառավարության գործունեությունը, ի տարբերություն ֆանտաստիկ գրականության կամ ավանգարդիզմի, ենթադրում է կոնկրետություն, պետք է լինի չափելի՝ քանակապես, և գնահատելի՝ որակապես, և արտահայտվի ծրագրի տեսքով։ Դրանից հետո միայն հնարավոր է ու կարելի է արտահայտել հույսի առկայծումներ, արձակել ոգևորության ճիչեր ու զարթոնքի հառաչանքներ, ապրել այն էքստազը, որն արդեն մի քանի օր է՝ ապրվում է իշխանական, և ոչ միայն՝ իշխանական գործիչների շուրթերով։
Ու հիմա արդեն իսկ արտահայտված ոգևորության ու ծլարձակված սպասումի պայմաններում կառավարությունը պետք է ներկայացնի ծրագիր, որը, երկրի տնտեսության առջև ծառացած խնդիրների լուծման անհրաժեշտությանը համապատասխանելուց առաջ, պետք է համապատասխանի դիրեկտիվ լավատեսության չափանիշերին։ Ծրագիրը, իհարկե, կներկայացվի ու չի համապատասխանի այդ չափանիշերին, կպարունակի ոչ թե լավատեսություն, այլ ծանր ժամանակների սպասում, ու այդպիսի պարունակումներով լավ նյութ կդառնա փոփոխությունների սիմվոլիզմի քարոզիչների համար՝ ներկայացվելով որպես քաղաքական լավատես մեծամասնությանը հակադրվելու համարձակություն։ Ու կառավարության, չափելի մատերիաների հետ աշխատող մարմնի մասին լիրիկական զեղումների շքահանդեսում չեն հնչի շատ կոնկրետ հարցեր, որոնց պատասխաններից է կախված ոգևորվողների սպասումների իրականացումն ու սազանդարների վճարը նաև, հավանաբար»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3925 դիտում
09:49 03-10-2019
Սիմվոլիկ որոշում՝ սիմվոլիկ օրով. ԲՀԿ-«Իմ քայլը» մենամարտը սկսվեց. «Ժողովուրդ»
2540 դիտում
18:43 12-07-2020
Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը սիմվոլիկ քայլ է, որը Էրդողանը կատարեց. Ստեփան Դանիելյան
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»