211652_close_icon
views-count3910 դիտում article-date 09:49 03-10-2019

Սիմվոլիկ որոշում՝ սիմվոլիկ օրով. ԲՀԿ-«Իմ քայլը» մենամարտը սկսվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԲՀԿ-ն, ի վերջո, խախտեց տևական լռությունն ու երկարատև ներքին քննարկումից հետո երեկ հայտարարեց` չեն մասնակցի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը վերաբերող հարցի քվեարկությանը ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ վերջին շրջանում Փաշինյան- Ծառուկյան բազմաթիվ հանդիպումներ են եղել: Ու ինչպես երևում է, այս հարցում ընդհանուր հայտարարի հնարավոր չի եղել գալ, ու երեկվանից սկսվեց ԲՀԿ- «Իմ քայլը» բուն մենամարտը: Ծառուկյանը հայտարարեց, թե այդ նախագծի հիմքերը թույլ են: ԲՀԿ-ականներն ըստ էության համարում են, որ այս օրինագիծը իրավական առումով կաղում է, մերկ է: «Իմ քայլից» էլ հակադարձում են, թե իրական ընդդիմությունը պետք է կանգներ Հրայր Թովմասյանին գահընկեց անելու նախագծի կողմը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլից» ասել են, թե վստահ են, որ ԲՀԿ-ից կլինեն պատգամավորներ, որոնք կմասնակցեն և կողմ կքվեարկեն: Մեր տեղեկություններով` իշխող թիմում շատ վատ են ընդունել ԲՀԿ-ի այս կեցվածքը և որոշել են անխնա քննադատել ընդդիմադիր այս թևին: Իշխանական խմբակցության անդամ Սիփան Փաշինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե անընդունելի է, որ գլոբալ առումով պետության համար այսպիսի կարևորության հարցի քվերակությանը որևէ քաղաքական ուժ չմասնակցի կամ ձեռնպահ լինի: Երկրորդ քաղաքական ուժի այս կեցվածքը պատգամավոր Փաշինյանը չի ընդունում: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին կատարվածը հիշեցնելով` սա համարում է ԲՀԿ-ի «սիմվոլիկ որոշումը սիմվոլիկ օրով»: Հիշեցնենք` անցած տարի նույն օրը ԲՀԿ-ն միացավ ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին և կողմ քվեարկեց փաշինյանական թևից մերժվող մի օրինագծի, որը խոչընդոտելու էր վարչապետի հրաժարականի միջոցով ԱԺ արտահերթ ընտրության գնալու մեխանիզմը: Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը եղավ այն, որ նրա կոչով քաղաքացիները «պաշարեցին» ԱԺ շենքը, ի վերջո դրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր