2069 դիտում
09:17 22-08-2015
Սահմանադրական փոփոխություններն ընդունվելու դեպքում սիմվոլիկ նախագահի ամենահավանական թեկնածուն ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «Երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ՀՀ կառավարման համակարգը դարձնել խորհրդարանական և նախագահին օժտել միայն սիմվոլիկ դերով, մի քանի խմբեր են եղել Սերժ Սարգսյանի մոտ՝ ապագա նախագահի թեկնածուների առաջարկներով։
Առաջադրվել են մասնավորապես Ռուբեն Վարդանյանի, Արա Աբրահամյանի թեկնածությունները։ Տրամաբանությունը հուշում է, որ վերջիններս առնվազն տեղյակ են եղել և քաջալերել են այդպիսի առաքելությունը։
Սահմանադրական փոփոխությունների տեքստում, սակայն, գրված է, որ հանրապետության նախագահ կարող է լինել վերջին յոթ տարում մշտապես Հայաստանում բնակվող միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը։ Տեքստի այս տարբերակը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը անուղղակիորեն մերժում է Ռ. Վարդանյանի և Ա. Աբրահամյանի թեկնածությունները, որովհետև նրանք, որքան հայտնի է, նաև Ռուսաստանի քաղաքացի են։ Մեր աղբյուրները պնդում են, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվելու դեպքում սիմվոլիկ նախագահի ամենահավանական թեկնածուն ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է»։
Նմանատիպ նյութեր
3973 դիտում
09:49 03-10-2019
Սիմվոլիկ որոշում՝ սիմվոլիկ օրով. ԲՀԿ-«Իմ քայլը» մենամարտը սկսվեց. «Ժողովուրդ»
3094 դիտում
09:13 06-09-2016
ԿԸՀ նախագահի պաշտոնում ամենահավանական թեկնածուն կրկին Տիգրան Մուկուչյանն է. «Հայկական ժամանակ»
3725 դիտում
10:55 28-04-2017
Նոր Ազգային ժողովի նախագահի ամենահավանական թեկնածուն. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով