ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մոսկվայում ընթացող IBA տարածաշրջանային աշխատաժողովին
Սեպտեմբերի 13-ից Մոսկվայում ընթանում է IBA տարածաշրջանային աշխատաժողովը, որին մասնակցում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանը ներկայումս մեծ աշխատանք է տանում Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծան, ինչպես նաև ընդհանուր առմամբ, ռադիոիզոտոպների և գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մեթոդները ներդնելու ուղղությամբ:
Ժամանակակից այս մեթոդները կիրառելի են հատկապես ուռուցքաբանության ոլորտում:
Աշխատաժողովը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ծանոթանալու գերժամանակակից տեխնոլոգիաներին, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ քննարկելու ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Հիշեցնենք, որ մեր երկրում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրն ունի երեք փուլ՝ Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում: Ծրագիրն իրականացնում է միջուկային բժշկության և ախտորոշիչ պատկերման ծառայությունների բնագավառում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը՝ «Գլոբալ մեդիքալ ս ոլյուշնս» ընկերությունը: