Քլինթոնն այժմ հիանալի է զգում իրեն. Դեմոկրատական կուսակցություն
ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել թեկնածուի առողջական վիճակի մասին, հաղորդել է Fox News-ը։
Շտաբի հաղորդմամբ՝ Քլինթոնի հիվանդությունը ոչ վարակիչ թեթև բակտերիալ թոքաբորբ է։
«Նա արագ է ապաքինվում, նաև անցնում է հակաբիոտիկ կուրս և հանգստանում է»,-ասել է Քլինթոնի աննձնական բժիշկ Լիզա Բերդեքը՝ հավելելով, որ նախագահի թեկնածուն հանգիստ կարող է ստանձնել և իրականացնել նախագահի լիազորությունները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչության 15-ամյա տարելիցի ժամանակ Քլինթոնը վատացել էր։ Նրան հեռացրել էին միջոցառման վայրից, իսկ հետազոտության արդյունքում նրա մոտ ախտորոշվել է թոքաբորբ։