211652_close_icon

2018թ. Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա Կիևում

views-count2083 դիտում article-date 14:41 15-09-2016
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է, որ 2018թ. Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա Կիևում: «2018թ. Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցնի Կիևում: Հենց նոր ՈւԵՖԱ-ն որոշում կայացրեց, որ Կիևը կընդունի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը: Դա հրաշալի նորություն է բոլորիս համար, հատկապես` ուկրաինացի երկրպագուների համար: Վստահ եմ, որ մենք այդ եզրափակիչը կանցկացնենք ամենաբարձր մակարդակով», ասել է Պորոշենկոն: Նշենք, որ Կիևի «Օլիմպիական» մարզադաշտը վերանորոգումից հետո տեղավորում է 70 հազ. հանդիսական:

Նմանատիպ նյութեր