Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կդիտեն 380 մլն հանդիսատեսներ
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ` «Ռեալ» - «Ատլետիկո» հանդիպումը մեծ աժիոտաժ է առաջացրել ամբողջ աշխարհում: Վճռորոշ հանդիպումը կհեռարձակվի աշխարհի 200 երկրներում: Նշվում է, որ իսպանական երկու ակումբների մրցավեճը ուղիղ հեռարձակմամբ կդիտեն 380 մլն հանդիսատեսներ:
Խաղը կտեսանկարահանեն 120 տեսախցիկներ: Մեդիա-տրիբունայում հանդիպումը կլուսաբանեն 500 լրագրողներ, իսկ խաղադաշտի շրջակայքում կաշխատեն շուրջ 200 ֆոտոլրագրողներ: