Եվրոպայի լիգայի 2022 թվականի եզրափակիչը կկայանա Բուդապեշտում
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել Եվրոպա լիգայի 2021-22 թվականների մրցաշրջանի եզրափակչի անցկացման վայրի վերաբերյալ:
ՈՒԵՖԱ-ի Twitter-յան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ Եվրոպա լիգայի 2022 թվականի եզրափակիչը անցկացվելու է Բուդապեշտում՝ «Պուշկաշ Արենայում»:
Նշենք, որ մարզադաշտը կառուցվել է ԵՎՐՈ-2020 -ի հանդիպումներն ընդունելու համար և տեղավորում է 67900 հանդիսական: