3083 դիտում
13:36 15-09-2016
Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուխտերհանդտի դասախոսությունը ԼՂՀ Երիտասարդական խորհրդարանում
Արցախի Հանրապետության Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանում սեպտեմբերի 14-ին հյուրընկալել են միջազգային իրավունքի մասնագետ, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուխտերհանդտին:
Պրոֆեսոր Լյուխտերհանդտը, ում գիտական հետաքրքրությունը Ղարաբաղի ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի հանդեպ սկսվել է դեռեւս 1992 թվականին, Երիտխորհրդարանի անդամների համար հանդես է եկել զեկույցով՝ «Ադրբեջանի բլիցկրիգն ընդդեմ Արցախի եւ միջազգային իրավունքը» թեմայով:
Գերմանացի պրոֆեսորը նշել է, որ Արցախի Հանրապետությունը, միջազգային իրավական ճանաչում չունենալով հանդերձ, լիովին համապատասխանում է պետության սահմանման բոլոր չափանիշներին եւ անկախության այս տարիներին ապացուցել է իր կենսունակությունը: Օտտո Լյուխտերհանդտն ընդգծել է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները տարածվում են միջազգային հարաբերությունների բոլոր սուբյեկտների հանդեպ՝ անկախ նրանց ճանաչման կարգավիճակից, եւ ապրիլին Արցախի դեմ նախաձեռնած պատերազմով Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի մի քանի հիմնարար սկզբունքներ, մասնավորապես ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Պրոֆեսոր Լյուխտերհանդտի խոսքով ապրիլյան պատերազմն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ ագրեսիայի ակտ էր, որի ամբողջ պատասխանատվությունը Բաքվի քաղաքական ղեկավարության վրա է:
Այնուհետեւ Երիտասարդական խորհրդարանի անդամները հետաքրքրվել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համատեքստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր տեսլականի, Արցախի եւ հետխորհրդային տարածքի մյուս չճանաչված պետությունների իրավական հիմքերի համեմատական վերլուծության եւ միջազգային հանրային իրավունքի հետ կապված այլ հարցերով:
Նմանատիպ նյութեր
7133 դիտում
16:17 31-05-2018
Պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը այցելել է ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին
2383 դիտում
21:53 18-05-2016
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի և Համբուրգի պատգամավորներին
Այս բաժնից
562 դիտում
13:31 24-09-2024
Հայաստանին կոչ ենք անում վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները. Բայրամով
973 դիտում
23:55 23-09-2024
Էրդողանը հանդիպել է Իրանի նախագահի հետ
673 դիտում
23:10 23-09-2024
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանն ընդունել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի փոխտնօրենին