1404 դիտում
23:27 30-06-2014
ՀԱՊԿ Ներկայացուցչությունում տեղի ունեցավ «Երիտասարդ դիվանագիտություն 2014» գիտագործնական դպրոցի առաջին դասախոսությունը
Հունիսի 30-ին «Երիտասարդ դիվանագիտություն 2014” գիտագործնական դպրոցի շրջանակներում ՀԱՊԿ Ինստիտուտի հայաստանյան ազգային ներկայացուցչությունում տեղի է ունեցել Ռուսատանի ԱԳՆ դիվանագիտության ակադեմիայի պրոֆեսոր, Քաղաքական գիտությունների դոկտոր, ՀԱՊԿ-իՎերլուծական ասոցիացիայի ղեկավար, ՀԱՊԿ-ի Համալսարանական Լիգայի տնօրեն, ԱՊՀ երկների գործերով Դաշնային Խորհրդի Փորձագիտական խորհրդի անդամ` Իգոր Նիկոլայի Պանարինի դասախոսությունը «ՀԱՊԿ և եվրասիական անվտանգություն» թեմայով: Միջոցառումը կազմակերպել է Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպությունը ևՀԱՊԿ Ինստիտուտի հայաստանյան ազգային ներկայացուցչության հետ համատեղ:
ՀՀ–ում ՀԱՊԿ Ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը իր ելույթի ժամանակ ողջունեց «Երիտասարդ դիվանագիտություն 2014» գիտագործնական դպրոցի մասնակիցներին: Իր հերթին Իգոր Պանարինը նշեց տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում ռուս-հայկական հարաբերությունների մեծ դերը և ՀԱՊԿ –ի կարևորությունը որպես Եվրոպական միության անվտանգության ապահովման միակ գործիք: Ինչպես նշեց Պանարինը. « ՀԱՊԿ – դա Եվրոպական միության ապագայի անձրևանոցն է, և դրա դերը տարածաշրջանում կմեծանա»:
Միջազգային հումանիտարն զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ՀԱՊԿ Ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանին և Իգոր Պանարինին` հետաքրքիր դասախոսության համար և նշեց. «Երիտասարդ դիվանագիտություն 2014» գիտագործնական դպրոցը անհրաժեշտ գիտական հրապարակ է ծառայում մի կողմից պետական, միջազգային կառույցների, իսկ մյուս կողմից`երիտասարդ մասնագետների միջև համագործակցության համար, որի շրջանակներում մասնագետներին հնարավորություն կտան ուսումնասիրել այն ինտեգրացիոն գործընթացները, որոնցում ներգրավված է Հայաստանը, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական համագործակցության և անվտանգության հարցերը: Ինչ վերաբերվում է վերջին կետին, դժվար է թերագնահատել ՀԱՊԿ-ի դերը և նշանակությունը տարածաշրջանում անվտանգություն ապահովելու հարցում»:
Հիշեցնենք, որ ս. թ. հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցավ «Երիտասարդ դիվանագիտություն 2014» գիտագործնական դպրոցի բացման արարողությունը: Ծրագրի մասնակիցները մի ամսվա ընթացքում կմասնակցեն մի շարք սեմինարների, վարպետաց դասերի Հայաստանի Հանրապետությունում գործող պետական, զինվորական և միջազգային գերատեսչությունների ներկայացուցչությունների հետ, ինչպես նաև` փորձագետների, որոնք մասնագիտացված են համապատասխան ռազմավարական կարևոր ոլորտներում:
Հիմնական նպատակն է ինտերակտիվ հարթակի ստեղծման նպատակով երկկողմանի հաղորդակցման ապահովումը երիտասարդ մասնագետների և քաղաքական կառույցների միջև, որոնք իրենց հերթին ռազմավարական նշանակություն ունեն պետական կառավարման և միջազգային համագործակցության գործում: Դպրոցի գործընկերներ են ՌԴ դեսպանատունը, Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը, ԵԱՀԿ և ՀԱՊԿ ներկայացուցչությունները Հայաստանում, ինչպես նաև` Պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Ազգային ժողովը և ԱԳՆ կից Դիվանագիտական ակադեմիան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
4191 դիտում
22:44 04-07-2014
Մարկ Կալինինի վարպետության դասը «Երիտասարդ դիվանագիտություն 2014»-ի մասնակիցների համար. ֆոտոշարք
807 դիտում
16:44 02-12-2014
Հայաստանը մասնակցում է ՀԱՊԿ գիտագործնական 2-օրյա համաժողովին
Այս բաժնից
943 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
865 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան
1105 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն