211652_close_icon
views-count6935 դիտում article-date 16:17 31-05-2018

Պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը այցելել է ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին

Այսօր՝ մայիսի 31-ին, գեներալ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնում այցելել է ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին: «Իմ գործընկերոջը այս այցելությունը բնականոն է, քանի որ պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, լինելով 1917-1921 թթ. Մեծ Արցախի (Ղարաբաղ և Սյունիք) քաղաքական պատմության գծով խոշոր մասնագետներից մեկը և նախկինում Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Գիտական խորհրդի անդամ, ներդրում ունի քաղաքական գիտությունների ասպարեզում կադրերի պատրաստման գործում՝ շարունակելով իր ընտանիքի գիտական ավանդույթները: Այս առիթով անհրաժեշտ եմ համարում պատշաճը մատուցել նրա հոր` պրոֆեսոր Հրաչիկ Սիմոնյանի հիշատակին, մի մարդու, որը, ներկայացնելով Մեծ Արցախի մտավորականության հայրենասիրական ավանդույթները, Վերակառուցման շրջանում իր վրա պատասխանատվություն վերցրեց Հայաստանի Ժողովրդական բանասեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հետ հանդես գալու Ղարաբաղյան շարժման` որպես ստալինիզմի գաղութատիրական ժառանգության դեմ ուղղվածազգային-ազատագրական շարժման պլատֆորմի քաղաքական-փիլիսոփայական հիմնավորման հեղինակներից մեկը»,-նշել է գեներալը։

Նմանատիպ նյութեր