ՀՀ գլխավոր դատախազի ընտրության քվեարկությունը տեղի կունենա վաղը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի նշանակման հարցի քննարկմանն այսօր Ազգային ժողովի խմբակցությունները հանդես եկան ամփոփիչ ելույթներով:
Արթուր Դավթյանն իր եզրափակիչ խոսքում ընդգծեց, որ իր համար ավելի օգտակար կլիներ, եթե հարցադրումներ ու ասելիքները վերաբերեին բուն նյութին և ավելի մասնագիտական լինեին: Նա շնորհակալություն հայտնեց առաջարկների համար և խոստացավ դրանք քննարկել և հաշվի առնել:
ԱԺ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյան էլ տեղեկացրեց, որ գլխավոր դատախազի ընտրության քվեարկությունը կլինի վաղը: