ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ իշխանության և ընդդիմության միջև համաձայնության իրականցմանը. Յոհաննես Հան
Եվրոպական միությունը ողջունում է ընտրական բարեփոխումների շուրջ Հայաստանի իշխանության և ընդդիմության միջև նոր քաղաքական համաձայնությունը, որն ընթացել է նաև քաղաքացիական հասարակության հետ խորհրդատվությամբ:
Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:
«ԵՄ-ն պատրաստ է աջակցել, այդ թվում նաև ֆինանսապես, այս կարևոր համաձայնության իրականցմանը»,- գրել է ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը: