6308 դիտում
09:57 14-09-2016
ՀՀ քաղաքացուն հայտնի է, որ Ռուսաստանը զինում է մեր հակառակորդին. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինձ թվում է՝ Ռուսաստանի չինովնիկները, որոնք այսպես թե այնպես «զբաղվում են» Հայաստանով (այդ թվում՝ մեր երկրում ՌԴ դեսպանատան պատասխանատուները) հայաստանյան տրամադրությունների պատճառների հարցում մոլորության մեջ են։ Նրանց թվում է, թե ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում կա հասարակական գործիչների և լրատվամիջոցների մի չարամիտ խումբ, որը սնվում է արևմտյան դրամաշնորհներով և բորբոքում է «հակառուսական տրամադրություններ»։
Իհարկե, մեր երկրում կան մարդիկ կամ կազմակերպություններ, որոնց ասածներն ու գրածներն ուղղորդվում են դրսից, այդ թվում՝ արևմտյան կառույցներից և երկրներից։ Բայց եթե նույնիսկ 1000 լրատվամիջոց և 1000 հ/կ լծվեին «հակառուսական» քարոզչությանը, կամ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը լիներ Արագածոտնի մարզի չափ, դա չէր ստեղծի Ռուսաստանի հանդեպ այն բացասական վերաբերմունքը, որն այժմ կա հայաստանյան հասարակության մեջ։ Որովհետև այսօր ՀՀ ցանկացած շարքային քաղաքացու հայտնի է, որ Ռուսաստանը, իբր մեր դաշնակիցը լինելով, զինում է մեր ռազմական հակառակորդին, որ այդ երկիրը Ղարաբաղյան բանակցություններում ներկայացնում է ադրբեջանական տեսակետը, որ Գյումրիում հայ ընտանիք սպանած ռուսաստանցի զինվորը ոչ մի վայրկյան չէր գտնվում հայաստանյան իրավապահների իրավասության տակ, որ Ռուսաստանը խոչընդոտում է Իրանի, Վրաստանի, ԵՄ երկրների հետ մեր տնտեսական կապերին և այլն։
Դրանք փաստեր են՝ գնահատականներ կամ մեկնաբանություններ չեն։ Ընդ որում՝ այնպիսի փաստեր, որոնք չեն հերքվում և չեն թաքցվում ոչ մեկի, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
12826 դիտում
15:21 07-08-2017
Ռուսաստանը նորից զինում է Ադրբեջանին. «Իրազեկ քաղաքացիների միավորում». ԱՆԻՄԱՑԻՈՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2603 դիտում
13:51 04-08-2015
ՌԴ-ն զինում է Սիրիային՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար. Լավրով
Այս բաժնից
931 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
877 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»