ՌԴ-ն զինում է Սիրիային՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար. Լավրով
Մոսկվան օգնություն է տրամադրում Սիրիայի Կառավարությանը՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը պաշտոնական այցով գտնվում է Քաթարում:
Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը ռազմական օգնություն չտրամադրեր Սիրիայի եւ Իրաքի կառավարություններին, իսլամիստները առավել մեծ տարածքներ կգրավեին: «Մենք ռազմատեխնիկական առակցություն ենք ցուցաբերում Սիրիային այնպես, ինչպես Իրաքին՝ այդ վտանգի դեմ պայքարելու համար»,-ասել է Լավրովը: